Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ինչո՞ւ չարժե եփելուց առաջ հավը լվանալ

Ինչո՞ւ չարժե եփելուց առաջ հավը լվանալ

Սննդային թունավորման պատճառը, մեծավ մասամբ, կամպիլոբակտերիա անունը կրող մանրէն է: Թունավորման 5 դեպքերից 4-ի մեղավորը, FSA-ի տվյալներով, վարակված հավն է:

Մեծ Բրիտանիայի սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի համար պատասխանատու պետական անկախ կառույցի` սննդամթերքի ստանդարտների գործակալության (FSA) տվյալներով, մարդկանց ավելի քան 40%-ը հավը եփելուց առաջ լվանում է, ինչի արդյունքում նրանց ձեռքերին, սեղանին, շորերին եւ խոհանոցային պարագաներին, լվացման համար օգտագործվող ջրի կաթիլների միջոցով, մանրէներ կարող են փոխանցվել, հաղորդում է The Independent պարբերականը։

Սննդային թունավորման պատճառը, մեծավ մասամբ, կամպիլոբակտերիա անունը կրող մանրէն է: Այն Մեծ Բրիտանիայում տարեկան ավելի քան 280 հազար մարդու օրգանիզմ է ախտահարում: Թունավորման 5 դեպքերից 4-ի մեղավորը, FSA-ի տվյալներով, վարակված հավն է:

Ճիշտ է` կամպիլոբակտերիայով վարակված մարդիկ սովորաբար այնքան էլ ծանր ախտանիշներ չեն ունենում` առավելապես փորացավ, ուժեղ լուծ եւ սրտխառնոց, այն երբեմն առավել վտանգավոր առողջական խնդիրներ կարող է առաջացնել:

«Մարդիկ հետեւում են խորհուրդներին` լվանում են ձեռքերը հավին դիպչելուց հետո եւ համոզվում, որ նորմալ եփվել է, բայց լվացման գործընթացը լայն տարածքում ունի, եւ դա շատ լուրջ խնդիր է», - նկատել է FSA-ի գործադիր տնօրեն Քեթրին Բրաունը` հավելելով, որ գործակալությունը քարոզարշավ է սկսել ամբողջ ցանցի ներսում, սկսած ֆերմերներից` կամպիլոբակտերիայի առկայությունը նվազեցնելու եւ սպանդանոցներում վարակի դեմ ձեռնարկվող անհրաժեշտ քայլերն ապահովելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. eda-recepty.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ